-
27.06.2020|
22:14
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունիսի 29-ին կհոսանքազրկվեն.
Երևանում`
11:00-17:00 Արցախի փ. 8/2, 8/3, 8/4 շենքեր:
-
27.06.2020|
22:10
Արաբական «Ալ Ահրամ» թերթը (Եգիպտոս) իր հունիսի 25-ի համարում զետեղել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը՝ «Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Օսմանցիները իրականացրին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը» վերնագրով:
-
27.06.2020|
22:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ ԱՀԿ-ի դեմ ԱՄՆ-ի քննադատությունն անհիմն է: Le Figaro-ին հարցազրույցում նա ասել է. «Ես ճանաչում եմ ԱՀԿ ղեկավարության ներկայացուցիչներին, նրանք որևէ երկրի վերահսկողության տակ չեն: Նրանք միշտ բարեխղճորեն են գործում»:
-
27.06.2020|
22:07
Մենք մեծացել ենք այն գիտակցումով, որ ԱՄՆ-ը ցանկանում է համաշխարհային տերություն լինել: Եթե ԱՄՆ-ն հիմա ցանկանում է սեփական կամքով այլևս չկատարել այդ դերը, մենք պետք է շատ լուրջ մտածենք այդ ուղղությամբ»,-ասել է կանցլերը:
-
27.06.2020|
22:06
NEWS.am–ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվել է, թե ինչպես են մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Սերժ Սարգսյանի հայտարարության կապակցությամբ:
-
27.06.2020|
22:05
Երեկ շատերն արձագանքեցին Ալիեւի ելույթին, որտեղ նա ռազմատենչ հայտարարություններ է արել Հայաստանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին։ Hraparak.am-ը հետաքրքրվել է, թե դրա հետ կապված ինչ է մտածում «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
-
27.06.2020|
22:04
«Ժողովուրդը» գրում է․ «Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի կողմից ՍԴ այլևս նախկին նախագահ Հրայր Թովմասյանին ուղարկված նամակը սառը ցնցուղ է եղել իշխանության ներկայացուցիչների համար:
-
27.06.2020|
21:59
«Հրապարակը» գրում է. «Ամսի 30-ին ՍԴ-ում նշանակված է աշխատակարգային նիստ, օրակարգում՝ 8 կարևոր հարց:
-
27.06.2020|
21:58
Ռասսայական խտրականության դեմ բողոքի ցույցերից ու մարդաշատ հավաքներից շաբաթներ անց ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ աճ է արձանագրվում: Կալիֆորնիայումանցած մեկ օրում 4000 մարդ է հոսպիտալացվել:
-
27.06.2020|
21:56
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 662-ով՝ հասնելով 23 909-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: